Ծիծեռնակաբերդի մատույցներում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրից ոչ շատ հեռու, դեպի Հրազդանի ձորը նայող, երրորդ հարկում գտնվող՝ երկու հարմարավետ, արևոտ ննջարաններով, գեղեցիկ ու ճաշակով կահավորված այս քարաշեն բնակարանը իր ներքին դեկորատիվ հարմարություններով ու երկու պատշգամբներից բացվող արտաքին բնապատկերների գրավչությամբ, կգրավի նույնիսկ ամենադժվարահաճ տուրիստների ուշադրությունը:

Բնակարանը կապիտալ նորոգված ու գազաֆիկացված է, ունի 24- ժամյա ջուր, խոհանոցային բոլոր անհրաժեշտ սարքավորումներ ու հարմարություններ, սպասք, լվացքի մեքենա, հեռախոս, օդորակիչներ, հեռուստացույց ու արբանյակային անտենա:

Բնակարանի հանդիպակաց մայթում և կից՝ կան սուպերմարկետ, մթերային խանութներ, ռեստորաններ, բանկ, փոստ և դրամափոխության կետեր:

Բնակարանից հնարավոր է երկու ուղղություններով՝ շատ կարճ ժամանակում հասնել կենտրոն , «Զվարթնոց» օդանավակայան և այլ առևտրի ու հաճույքի վայրեր:

Իսկ քաղաքային մետոպոլիտենի «Բարեկամություն» կայարանը, գտնվում է բնակարանից ոտքով ընդամենը 15 րոպե տարածության վրա:

 

 

 

Վարձակալման գինը՝

 
Ամսավճար
1-3 ամիս
700 USD
4-12 ամիս
550* USD
>12 ամիս
500* USD

*Ներառյալ՝ ջեռուցման և հոսանքի ծախսը